Շվեյցարիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի խորհրդարանի նախագահի հետ
Շվեյցարիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի խորհրդարանի նախագահ Անդրեաս Աեբիի հետ, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր և տարածաշրջանային իրավիճակը։ Անդրանիկ Հովհաննիսյանը ներկայացրել է Արցախում Ադրբեջանի գործած միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարումները՝ շեշտելով Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը»,- ասված է հյատարարության մեջ։
Կարծիքներ