Ռուբիոն և Լավրովը պայմանավորվել են խորհրդատվական մեխանիզմ ստեղծել

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Էր Ռիադում կայացած բանակցությունների ժամանակ պայմանավորվել են ստեղծել խորհրդատվական մեխանիզմ՝ Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսին։
Երկու երկրները նաև պետք է բարձրաստիճան պաշտոնյաներից բաղկացած թիմեր ստեղծեն, որոնք հնարավորինս շուտ կսկսեն աշխատել ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու շուրջ այնպես, որ դա լինի կայուն և ընդունելի լինի բոլոր կողմերի համար։
Բացի այդ, պաշտոնյայի տեղեկություններով, Լավրովն ու Ռուբիոն պայմանավորվել են հիմքեր ստեղծել երկու երկրների համար ընդհանուր աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տնտեսության և ներդրումների ոլորտում ապագա համագործակցության համար։
Կարծիքներ