Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում 8 ժամ ջուր չի լինի

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում 8 ժամ ջուր չի լինի

Այսօր՝ հուլիսի 30-ին, վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Այս մասին իրազեկում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

Մասնավորապես կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Միասնիկյան պողոտա, Գոգոլի փողոց, Կ.Ուլնեցու 50-60 համարներ՝ իրենց կոտորակներով, Վարշավյան 80-92 համարներ՝ իրենց կոտորակներով, Ռուբինյանց 1, 2 համարներ՝ իրենց կոտորակներով, Ռուբինյանց-Կ.Ուլնեցի մայրուղի, Դրոյի 4 համար:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում