ԱՄՆ բնակիչը 731 մլն դոլար է շահել վիճակախաղով
ԱՄՆ Մերիլենդ նահանգում Powerball վիճակախաղի տոմս գնած բնակիչը շահել է վիճակախաղի պատմության 4-րդ ամենամեծ ջեքփոթը և կարող է դառնալ 731 մլն դոլարի տերը:
Ինչպես հայտնում է CNN-ը, եթե շահող տոմսի գնորդը համաձայնի, ապա այդ գումարը կստանա 29 տարվա ընթացքում՝ պարբերական վճարումների տեսքով: Իսկ եթե նա ցանկանա գումարը միանվագ ստանալ, ապա տոմսի շահումը կկազմի 546,8 մլն դոլար:
Բացի այդ, ևս 13 տոմս, որոնց միայն առաջին հինգ համարներն են համընկել՝ առանց ջեքփոթի, առնվազն 1 մլն դոլարի շահում կունենան:
Նշվում է, որ 731 մլն դոլարի ջեքփոթը վեցերորդ խորոշագույնն է ԱՄՆ-ի բոլոր վիճակախաղերի պատմության մեջ:
Կարծիքներ