Բայդենը ՀԴԲ ղեկավարին չի փոխի
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր է Քրիսթոֆեր Ռեյին թողնել Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում է CNN-ը ՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրին։
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին Բայդենի նոր վարչակազմի առաջին մամուլի ճեպազրույցի ժամանակ հրաժարվել է պատասխանել ՀԴԲ-ի տնօրենի մասին հարցին՝ նշելով, որ դա Բայդենի հետ դեռ չի քննարկել:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփն այդ պաշտոնում Ռեյին նշանակել է 10 տարով, նշում է հեռուստաալիքը:
Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին The New York Times թերթը տեղեկացրել էր, որ Բայդենը չի ծրագրում փոխել ՀԴԲ տնօրենին: Պարբերականը պարզաբանել է, որ կադրային փոփոխությունները, որպես կանոն, չեն ազդում ՀԴԲ-ի տնօրենի վրա: Հակառակ դեպքում, անհրաժեշտ է մանրամասն հիմնավորում նման արտառոց քայլի համար:
Կարծիքներ