«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել

«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել

Մարտի 20-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները, իրացնելով հիմնարկի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները, անձնական խուզարկության են ենթարկել կնոջ հետ կարճատև տեսակցությունից դուրս եկած կալանավորված անձին, հայտնում է ՔԾ-ն։

Արդյունքում՝ վերջինիս գոտկատեղից հայտնաբերվել է բջջային հեռախոս:

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները նույն օրը հայտնաբերել են ևս 2 բջջային հեռախոս, որոնք մեկ այլ կալանավորված անձի մոտ տեսակցության եկած քաղաքացին թաքցրել էր գոտու տակ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում