«Միլան»-ը հաղթեց վերսկսված Սերիա Ա-ի առաջին խաղում
Իտալիայի ֆուտբոլի վերսկսված առաջնության 27-րդ տուրումմրցեցին «Լեչե»-«Միլան», «Ֆլորենտինա»-«Բրեշիա» զույգերը:
Միլան քաղաքի համանուն թիմն արտագնա խաղում 1:4 հաշվով հաղթեց«Լեչե»-ին: «Միլան»-ի կազմում աչքին ընկան Սամուել Կաստիլյեխոն, Ջակոմո Բոնավենտուրան, ԱնտեՌեբիչը և Ռաֆայել Լեաուն: «Լեչե»-ի միակ գնդակը խփեց Մարկո Մանկոզուն: Միաժամանակ ընթացող«Ֆլորենտինա»- «Բրեշիա» խաղն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով:
Այս տուրից հետո «Միլան»-ը մրցաշարային աղյուսակում 7-րդն է, «Լեչե»-ն` 18-րդ, «Ֆլորենտինա»-ն` 13-րդը, իսկ «Բրեշիա»-ն վերջինն է։
Կարծիքներ