Ցավոք նոր հակառեկորդներ ենք սահմանում. վարչապետ
ՀՀ-ն այսօր 1 մլն բնակչին ընկնող վարակվածների և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում: Սա մեծ պրոբլեմ է, սակայն կա մեկ այլ մեծ խնդիր, որից բխում է այս պրոբլեմը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝պարետատան նիստից հետո հրավիրված ճեպազրույցի ժամանակ:
Մեր խնդիրն այն է, որ առկա իրավիճակի գիտակցումը և տրամադրությունը Հայաստանում չկա: Հիմա այս պայմաններում մեր երկրում պետք է լիներ մի վիճակ, երբ երկրի 3 մլն բնակչուիթյունն ամբողջությամբ ամենօրյա ռեժիմով պայքարեր համավարակի դեմ:
«Բայց ցավոք նման իրավիճակ չունենք, ընդհակառակը շարունակվում է ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի վերաբերյալ, շատ դեպքերում կյանքը բնականոն հունով է ընթանում, ինչին դեմ չենք, սակայն հակահամաճարակային կանոոնների խստիվ պահպանմամբ պետք է դա լինի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կարծիքներ