Թաիլանդում Ջասթին Բիբերի համերգի տոմսերը վերավաճառվում են 1.1 մլն դոլարով

Թաիլանդում Ջասթին Բիբերի համերգի տոմսերը վերավաճառվում են 1.1 մլն դոլարով

Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի՝ Թաիլանդի մայրաքաղաքում նոյեմբերի 6-ին ծրագրված համերգի տոմսերը վաճառքի մեկնարկից անմիջապես հետո գործնականում սպառվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ տոմսերի արժեքը տատանվել է 73-482 ԱՄՆ դոլարի միջև:

Viagogo կայքը, որը մասնագիտացած է տոմսերի փոխանակման ու վերավաճառքի գործում, դրանք այժմ ռեալիզացնում է 439-ից մինչև 1.1 մլն ԱՄՆ դոլարով:

Նման վարքագիծը դժգոհության մեծ ալիք է առաջացրել համերգի կազմակերպիչների շրջանու, որոնք անընդունելի են համարել տոմսերի վերավաճառելու փաստը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում