Քոչարյանի թիմը նիսյայով վաճառեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

Քոչարյանի թիմը նիսյայով վաճառեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը

2004թ-ին Քոչարյանի թիմը 132 միլիոն դոլարով վաճառեց Հայաստանի խոշորագույն Քաջարանի հանքավայրը շահագործող ձեռնարկությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Որպեսզի պարզ լինի այս գործարքի և գնի անհեթեթության մակարդակը՝ նշեմ, որ 2005թ-ի ընթացքում կոմբինատը 190 միլիոն դոլարի արտադրանք է իրացրել։ Ընդորում գործարքը «նիսյայով» էր արվել՝ գնորդը պետական բյուջե վճարեց ընդամենը 40 մլն դոլար՝ մնացած 92 մլն-ը հաջորդ տարի, այսինքն՝ 2005թ. վճարելու պայմանով:

Իսկ որպես վաճառքի հիմնավորում կառավարողները ներկայացնում էին այն կանխատեսումը, որ պղնձի համաշխարհային գները կնվազեն, այդ պատճառով կոմբինատը գնալով կկորցնի է իր գրավչությունը:

Թե ի՞նչ եղավ պղնձի գների հետ՝ կարող եք տեսնել այս գրաֆիկում։ Եթե 2004թ-ին 1 տոննա պղինձն արժեր մոտ 3000 դոլար, ապա ներկայումս այդ գինը 8000 դոլար է։ Վերջին 16 տարում միջին գինը եղել է 6000-6500 դոլարի շրջակայքում՝ հասնելով նաև մինչև 9-10 հազար դոլարի։ Եվ միայն 2008թ-ի համաշխարհային ճգնաժամի ժամանակ է շատ կարճ ժամանակով գնանկում եղել մինչև 3000 դոլարը։

#ԱյսպիսիՄազալուԲաներ

#հանքահենություն #կոռուպցիա

Հետևեք մեզ նաև Տելեգրամում