Հայաստանը մուտք կգործի «Եվրոպական խաղաղության հաստատություն», սա ֆրանսիական նախաձեռնության գագաթնակետն է. Կոլոնա
Հայաստանը կկարողանա մուտք գործել «Եվրոպական խաղաղության հաստատություն»։ Սա ֆրանսիական երկարամյա նախաձեռնության գագաթնակետն է։
Այս մասին X-ի միկրոբլոկում գրել է Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Կատրին Կոլոնան՝ անդրադառնալով Եվրոպական միության խորհրդի՝ Հայաստանին Խաղաղության եվրոպական հիմնադրամից 10 միլիոն եվրո տրամադրելու որոշմանը:
«Ուրախ ենք լսել այս լավ լուրը. Հայաստանը կկարողանա մուտք գործել «Եվրոպական խաղաղության հաստատություն»։ Սա ֆրանսիական երկարամյա նախաձեռնության գագաթնակետն է։ Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին»,- գրել է Կոլոնան՝ շնորհավորելով նաև Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեին։
Կարծիքներ