Ուշադրության կենտրոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի վերականգնումն է. Մարիա Զախարովա

Ուշադրության կենտրոնում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերի վերականգնումն է. Մարիա Զախարովա

Ռուսաստանն ամեն ինչ անում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանի խաղաղ կենսագործունեության կարգավորման ուղղությամբ:  

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալիք հանդիպմանը: 

«Եռակողմ ջանքերի շնորհիվ համապատասխան աշխատանքը գործնականում իրականացվում է: Ինչ վերաբերում է բարձր մակարդակի հանդիպումներին, ինչպես գիտեք, դա Ռուսաստանի նախագահի աշխատակազմի մեկնաբանելու իրավասությունն է: Կարող եմ ասել, որ ամեն ինչ անում ենք, որպեսզի քայլեր ձեռնարկենք կայունության ամրապնդման, հիշյալ տարածաշրջանի խաղաղ կենսագործունեության կարգավորման ուղղությամբ, եւ, իհարկե, հատուկ ուշադրությունն այժմ կենտրոնացած է առևտրատնտեսական և տրանսպորտային կապերը վերականգնելու, զարգացնելու վրա»,- ասաց Զախարովան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում