Ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները

Ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները

ՀՀ զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությանը հանձնարարվել է քրեական վարույթի շրջանակներում համակողմանի պարզել Սյունիքի մարզում սահմանին տեղի ունեցած իրադարձությունները և տալ իրավական գնահատականներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Մայիսի 12-ին Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել էր, որ առանձին քննարկման առարկա է, թե ինչու և ինչպես է հնարավոր դարձել նման գործողությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում