Քոչարյանին փոխարինեք այս աղջկանով, ինքն ավելի սթափ է. Անի Խաչատրյան
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի այսօր տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ունեցած ելույթի այն հատվածին, որտեղ նա ասում է, որ ուզում է բոլորով ևս մեկ անգամ վերահաստատեն՝ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անկախությունը, անվտանգությունը և ինքնիշխանությունը բացարձակ արժեքներ են:
Խաչատրյանը Մկրտչյանի ելույթի այդ հատվածին կցել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսներից մեկի ժամանակ նրա հայտնած այն դիրքորոշումը, որտեղ Քոչարյանն ասում է՝ «Հնարավոր լուծումներից մեկը կարող է լինել այդ միութենական պետության շրջանակներում, կարող է լինել»:
Խաչատրյանը հարց է հնչեցրել՝ գրելով. «Ուզում եմ հասկանալ՝ բա դուք մի բեմում համատեղ ո՞նց եք «հայրենիք փրկում», կողմնորոշվեք.....: Այնուամենայնիվ, քոչարյանին փոխարինեք այս աղջկանով։ Ինքն ավելի սթափ է»:
Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ասել էր, որ չպետք է վախենալ Ռուսաստանի հետ միութենական պետություն ձևավորելու հարցից։ Ավելին՝ տարածաշրջանում գործոն լինելու լուծումներից մեկը ՌԴ-ի հետ միութենական պետություն ունենալու ճանապարհն է։
Կարծիքներ