Բլինկեն. ԱՄՆ-ը կօգնի Ավստրիային և եվրոպական այլ երկրներին հրաժարվել ռուսական էներգետիկ ռեսուրսներից
ԱՄՆ իշխանությունները մտադիր են հեղուկ բնական գազի (LNG) մատակարարման միջոցով օգնել Ավստրիային և եվրոպական այլ երկրներին հրաժարվել Ռուսաստանից ստացվող էներգետիկ ռեսուրսներից։ Այս մասին Ավստրիայի արտգործնախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ Վիեննայում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենը։
«Տարբեր երկրներ էներգետիկ ոլորտում Ռուսաստանի հետ տարբեր հարաբերություններ ունեն, որոնք կառուցվել են տասնամյակների ընթացքում, ուստի միշտ չէ, որ հեշտ է դա մեկ ակնթարթում փոխել»,- ասաց նա։ Ամերիկյան արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարի խոսքով՝ Ավստրիան «այդ ուղղությամբ մի քանի շատ կարևոր քայլեր է ձեռնարկել և անում է»։ «Միացյալ Նահանգները ցանկանում է օգնել, ինչպես արել ենք Եվրոպայում շատ գործընկերների հետ, LNG-ի հետ կապված: Մենք կշարունակենք դա անել», - ավելացրեց նա:
Կարծիքներ