Հայտնի են COVID-19-ի դեմ պատվաստվածությամբ առաջատար երկրները

Հայտնի են COVID-19-ի դեմ պատվաստվածությամբ առաջատար երկրները

Bloombeeg թերթի վերլուծաբանները նշել են այն երկրները, որոնցում պատվաստվում է բնակչության ամենամեծ մասը:

Առաջատարների թվում են Արաբական Միացյալ Էմիրությունները (65,1 տոկոսը պատվաստված), Չիլին (64,5 տոկոս), Բելգիան (60,6 տոկոս), Իսրայելը (59,5 տոկոս), Իսպանիան (59 տոկոս):

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենը կոչ է արել այն երկրներին, որոնցում բնակչության զգալի մասն արդեն ստացել է նաև երկրորդ դեղաչափը, կասեցնել պատվաստումները և տրամադրել պատվաստանյութն ավելի խոցելի երկրներին, որտեղ բնակչության 10 տոկոսից պակասն է դեռ պատվաստվե։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում