Բաքուն արձագանքել է գերիների նկատմամբ հոգեներգործուն միջոցների կիրառման մասին ՀՀ վարչապետի հայտարարությանը
Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ կան հետախուզական տվյալներ՝ համաձայն որոնց, Բաքվում պահվող գերիների նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են օգտագործվում:
Վարչապետը նշել էր, որ դա արվում է, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաները հրահրելուն ուղղված խոսույթներ, ցուցմունքներ կորզվեն։
«Մեղադրյալների բոլոր իրավունքները և պարտականությունները պատշաճ կերպով ապահովվել և բացատրվել են, բոլոր դատական նիստերն ու հայտարարությունները ձայնագրվել են: Ադրբեջանում բանտարկյալների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին պնդումները հետաքննվել են անկախ կազմակերպությունների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից, և համարվել են կեղծ,- հայտարարել է Հաջիզադեն
Կարծիքներ