Նյու Յորքի ոստիկանությունը որպես ահաբեկչություն է հետաքննում մետրոյում տեղի ունեցած հրաձգությունը

Նյու Յորքի ոստիկանությունը որպես ահաբեկչություն է հետաքննում մետրոյում տեղի ունեցած հրաձգությունը

Ոստիկանությունը հետաքննում է Նյու Յորքի մետրոյում տեղի ունեցած հրաձգությունը որպես ահաբեկչություն։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն հղում անելով Newsweek-ին, որը վկայակոչում է ոստիկանության աղբյուրին։

«Բրուքլինի Նյու Յորքի շրջանում տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով մի քանի մարդ վիրավորվել է, հետաքննվում է որպես ահաբեկչական գործողություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես հաղորդվում է, Նյու Յորքի մետրոյում հնչած կրակոցներից հետո 13 մարդ բժշկական օգնության կարիք է ունեցել, հինգը հրազենային վիրավորում է ստացել, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Հնարավոր է, որ դեպքի վայրում ծխային ռումբ է պայթել։ Կասկածյալը փախուստի մեջ է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում