Telegram-ը 100 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել

Telegram-ը 100 հազար դոլար մրցանակային ֆոնդով մրցույթ է հայտարարել

Telegram-ի թիմը iOS-ի և Android-ի մշակողների համար բաց մրցույթ է կազմակերպել ՝ 100 հազար դոլար ընդհանուր մրցանակային ֆոնդով:  

Այս մասին ասվում է «Տելեգրամ մրցույթներ» ալիքում:

Մրցույթի մասնակիցների համար մարտահրավերը Telegram-ում աուդիո և տեսազանգերի գործառույթների համար բարելավված ինտերֆեյսի մշակումն է: Կատարված փոփոխությունները չպետք է վատթարացնեն Telegram-ի ներկայիս  ֆունկցիոնալ կայունությունը։

Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 4-ն է ։ Արդյունքները կհայտարարվեն մարտի 18-ին։ Հաղթողները երկուսը կլինեն ՝ մեկը iOS - ում, մյուսը՝ Android-ում: Յուրաքանչյուրը կստանա 50 հազարական դոլար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում