Երևանում +37 աստիճանի դեպքում դժվար է տրանսպորտով երթևեկելը․ Տիգրան Ավինյան
Երևանի երթուղիներում գործող ավտոբուսների մի մասում օդափոխության համակարգը չի միացվում նաև ուղևորների բողոքի պատճառով։ Այս մասին այսօր՝ հուլիսի 24-ին, Երևանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Հովհաննես Մալոյանը։
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե ինչու «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսներում օդափոխության համակարգն աշխատում է, իսկ «Ժոնգ տոնգ» ավտոբուսներում ոչ։ Հովհաննես Մանուկյանը նշեց, որ սառը օդը վերևից է փչում, անմիջապես մարդկանց գլխին, ինչի պատճառով էլ բողոքներ են լինում։
Ավինյանը հանձնարարեց որևէ լուծում գտնել օդի ուղղությունը փոխելու համար․ «Երևանում +37 աստիճանի դեպքում դժվար է տրանսպորտով երթևեկելը»։
Կարծիքներ