Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1277 նոր դեպք. ապաքինվել է 1433 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 1277 նոր դեպք. ապաքինվել է 1433 քաղաքացի

Հայաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 138508 դեպք, որոնցից 113228-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: 

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 22448 պացիենտ: Վերջին 24 ժամում արվել է 3453 թեստավորում, իսկ ընդհանուր առմամբ` 519445 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 1277 նոր դեպք և 1433 առողջացած։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 2254 (ավելացել է ևս 26-ով) դեպք:  Արձանագրվել է նաև մահվան 11 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 578 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում