Բելառուսը երկու նոր սահմանապահ ուղեկալ կդնի Ուկրաինայի հետ սահմանին
Բելառուսը հաջորդ տարի երկու նոր սահմանապահ ուղեկալ կդնի Ուկրաինայի հետ սահմանին։
Այս մասին տեղեկությունը հրապարակվել է հանրապետության պետգնումների կայքում, գրում է «Ինտերֆաքսը»։
Կազմակերպության, որը գների և սակագների մոնիթորինգի ծառայություն է մատուցելու օբյեկտների շինարարության ժամանակ, ընտրության տենդերները վերաբերում են սահմանապահ ուղեկալների համալիրների կառուցմանը Լելչիցկի շրջանի Բորովոյե եւ Նարովլյանսկի շրջանի Նարովլյա բնակավայրերում (Գոմելի մարզ)։ Նախագիծն ավարտվելու է 2024թ. փետրվարին եւ ապրիլին՝ համապատասխանաբար։
Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեի ղեկավար Անատոլի Լապոն էլ հայտարարել է, որ հանրապետությունն իր սահմանները պահելու բավականաչափ զորակազմ ունի և ընդգծել է՝ «առաջ երբեք չենք պահպանել սահմանն այն երկրի հետ, որտեղ մարտական գործողություններ են ընթանում։ Սահմանապահների առաջին խնդիրն է՝ չտրվել սադրանքներին»։
Ըստ նրա՝ ուկրաինացիները մշտապես փորձեր են նախաձեռնում սադրելու բելառուս սահմանապահներին՝ նրանց ինչ-որ գործողությունների մղելով, այդ թվում՝ անօդաչուներ արձակելով եւ վնասելով համատեղ սահմանապահ ենթակառուցվածքը։
Կարծիքներ