Տոկիո-2020․ Արսեն Հարությունյանը պարտվեց Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատին

 Տոկիո-2020․ Արսեն Հարությունյանը պարտվեց Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատին

Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 4-ին պայքարը սկսեցին ազատ ոճի ըմբիշները: Հայաստանի առաջին ներկայացուցիչ, 2019թ. Եվրոպայի չեմպիոն, 2020թ. Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ու աշխարհի անհատական գավաթի խաղարկության փոխչեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 1:6 հաշվով պարտվեց Մոնղոլիայի ներկայացուցիչ, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր է, Ասիական խաղերի չեմպիոն Բեհբայար Էրդենեբատին։ 
պար
Եթե  Բեհբայար Էրդենեբատին նվաճի եզրափակչի ուղեգիր՝ Արսեն Հարությունյանը հնարավորություն կստանա օգոստոսի 5-ին պայքարել բրոնզե մեդալի համար:

Տոկիո-2020-ի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ) պայքարը կսկսի օգոստոսի 5-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում