Այսուհետ կորոնավիրուսից մահացածների դիակները դիահերձարան կուղարկվեն միայն անձը հաստատող փաստաթղթի պատճենով

Այսուհետ կորոնավիրուսից մահացածների դիակները դիահերձարան կուղարկվեն միայն անձը հաստատող փաստաթղթի պատճենով

Առողջապահության նախարարությունն այսօր բոլոր բժշկական կազմակերպությունների տնօրեններին գրություն է ուղարկել՝ ցուցում տալով այսուհետ կորոնավիրուսային հիվանդությամբ մահացածի դիակի հետ, բացի էպիկրիզը, դիահերձարան ուղարկել նաև մահացածի անձը հաստատող փաստաթղթի պատճենը։

Այս մասին Factor.am-ը տեղեկացավ առողջապահության համակարգի իր աղբյուրներից։ Մեր այս տեղեկությունը հաստատեց առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ պարզաբանելով․ «Դա արվում է ավելի ճշգրիտ նույնականացում անելու համար»։

Հիշեցնենք. հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ կորել է կորոնավիրուսից մահացած գյումրեցի տատիկի դին։ Այդ մասին ահազանգեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Ավելի ուշ պարզվեց, որ կնոջ դին այլ անձանց են հանձնել։ Երեք օր առաջ էլ գյումրեցի տատիկի դին հիվանդանոցից այլ մարդկանց հանձնելու փաստի առթիվ հարազատները ՀՀ ոստիկանություն դիմում են ներկայացրել, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում։

 factor.am

Հետևեք մեզ նաև Տելեգրամում