Համավարկը բացահայտեց, որ երկրները պատրաստ չեն դիմակայելու կենսաահաբեկչությանը
Կորոնավիրուսի համավարկը ցույց տվեց, որ երկրները պատրաստ չեն դիմակայելու ահաբեկիչների կողմից կենսաբանական զենքի հնարավոր կիրառմանը: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Հակաահաբեկչական վարչության ղեկավար Վլադիմիր Վորոնկովը:
«Համավարակը բացահայտեց, որ պետությունները խոցելի են և պոտենցիալ կերպով պատրաստ չեն դիմակայելու կենսաբանական սպառնալիքիներին՝ ներառյալ կենսաահաբեկչությանը»,- ասել է Վորոնկովը: -Թեև կենսաբանական ահաբեկչական ակտերը քիչ հավանական են, հարկ է սպառնալիքը համարել որպես իրական»:
Նրա խոսքով տագնապ է հարուցում այն փաստը, որ համավարակն սկսվելու պահից ի վեր որոշ ծայրահեղական խմբեր բացահայտորեն COVID-19–ի կիրառմամբ զենքի ստեղծման կոչ էին անում: Վորոնկովը հայտնել է, որ ՄԱԿ-ի Հակաահաբեկչական կենտրոնը մշակել է կենսաբանական ահաբեկչության, ինչպես նաև քիմիական, ճառագայթաբանական և միջուկային ահաբեկչության սպառնալիքի կանխման բնագավառում անդամ պետություններին օգնություն ցույց տալու ծրագիր:
«Մենք աշխատում ենք լայն շրջանակի շահագրգիռ կողմերրի, ներառյալ իրավապահ մարմինների, զինված ուժերի, հետախուզության, առողջապահության, արդյունաբերության, գիտական շրջանների և մասնավոր հատվածի հետ»,- նշել է նա:
Կարծիքներ