Վրաստանի խորհրդարանի նախագահն այսօր պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանի Հանրապետությունում, հայտնում է apsny.ge-ն։
Վրաստանի խորհրդարանի նախագահը Հայաստանում հանդիպումներ կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Ծրագրված է նաև Շալվա Պապուաշվիլիի հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։
Կարծիքներ