Գերմանիայում հաստատվել է կապիկի ջրծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը

Գերմանիայում հաստատվել է կապիկի ջրծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը

Գերմանիայում հաստատվել է կապիկի ջրծաղիկով մարդու վարակման առաջին դեպքը։ Այս մասին հայտնում է Focus հրատարակությունը՝ հղում անելով Բունդեսվերի մանրէաբանության ինստիտուտին։

Վարակը հիվանդի մոտ հայտնաբերվել է հինգշաբթի։ Նրա մոտ եղել են մաշկի բնորոշ փոփոխություններ:

Նշենք, որ կապիկի ջրծաղիկի վարակի առաջին դեպքերը հայտնաբերվել են Ավստրալիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Շվեդիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և մի շարք այլ երկրներում։ Վարակի այս տեսակը նման է սովորական ջրծաղիկին։ Վարակված մարդկանց մեծ մասը վերականգնվում է մի քանի շաբաթվա ընթացքում, բայց երբեմն բարդությունները կարող են մահացու լինել:

Մինչդեռ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ուրբաթ Անվտանգության խորհրդի նոր վարակներից պաշտպանության ազգային համակարգի ստեղծման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Եվրոպայում հայտնաբերված կապիկի ջրծաղիկի դեպքերը մեծ մտահոգություն են առաջացնում, գրում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ Եվրոպայից «հաճելի լուրեր չեն ստացվել», դրանք վերաբերում են կապիկի ջրծաղիկով մարդկանց վարակվելու դեպքերին։

«Սրանք լոկալ դեպքեր են, բայց նաև լուրջ մտահոգություն են առաջացնում»,- ասել է քաղաքական գործիչը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում