Թուրքիան Ղրիմի միացումը Ռուսաստանին որակել է «բռնակցում» և հայտարարել, որ չի ճանաչում դա
«Ղրիմի թերակղզու անօրինական բռնակցումը չճանաչելու և Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու հարցում Անկարայի դիրքորոշումն անփոփոխ է»։
Այս մասին ասված է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:
Նշվում է, որ Թուրքիան շարունակելու է ուշադիր հետևել Ղրիմում իրադարձությունների զարգացմանը, և գլխավորապես Ղրիմի թաթար թուրքերի վիճակին։
Գերատեսչությունում Ղրիմի միացումը Ռուսաստանին որակել են «բռնակցում, հավելել՝ դա միջազգային իրավունքի խախտում է:
Կարծիքներ