Քոչարյանը Ստեփանակերտ մեկնելով Սերժ Սարգսյանի աջակցությունն է ակնկալում

Քոչարյանը Ստեփանակերտ մեկնելով Սերժ Սարգսյանի աջակցությունն է ակնկալում

Նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի անօրակարգ և «խղճուկ» հանրահավաքը։ Երեքուկես հազար ցուցարարներով հանրահավաքը փաստեց, որ Քոչարյանի ղեկավարած դաշինքի վարկանիշը ոչ միայն կտրուկ նվազել է այլև իրենց հայտարարած դիմադրության շարժումը ապագա ունենալ չի կարող։ Եւ ահա հենց սա է հիմնական պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանը հանրահավաքից անմիջապես հետո ուղևորվեց Ստեփանակերտ մասնակցելու Սերժ Սարգսյանի մոր հոգեհանգստին և հուղարկավորությանը։

Կասկած չկա, որ Ռոբերտ Քոչարյանի և  իր վաղեմի զինակից Սերժ Սարգսյանի համագործակցությունը ընդդիմադիր քաղաքական դաշտում չի ստացվում այնպես, ինչպես երկրի ղեկին եղած տարիներին։ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի կողքը լինելով Քոչարյանը ցանկանում է  հալեցնել այն սառույցը, որ առկա է ընդդիմադիր երկու դաշինքների միջև։

Նոյեմբերի 8-ի հանրահավաքը վկայեց, որ «Հայաստան» դաշինքը միայնակ ոչ մի հնարավորություն չունի դիմադրության շարժում սկսելու այլև անգամ  բազմամարդ հանրահավաք կազմակերպելու։ Այդ իսկ պատճառով Սերժ Սարգսյանի մոր հոգեհանգստին նրա ներկա գտնվելով, սրտացավ ընկերոջ կերպարով հանդես գալով, Քոչարյանը  քաղաքական դաշտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու ջանքեր է գործադրում։ Բացի այդ Ռոբերտ Քոչարյանը առիթը բաց չի թողնի  Ստեփանակերտում Արցախի նախկին քաղաքական էլիտայի հետ հանդիպելու և փորձելու նրանց աջակցությունը ևս ստանալ ձախողված հանրահավաքից հետո քաղաքական դաշտում քայլեր ձեռնարկելու։

ArmeniaNews

Հետևեք մեզ նաև Տելեգրամում