Հաստատվել է կորոնավիրուսի 1517 նոր դեպք, առողջացել 1050 քաղաքացի
COVID-19. հոկտեմբերի 26-ի` ժամը 11:00-ի դրությամբ. • 1517 նոր դեպք • 11 982 թեստավորում • 1050 առողջացած • 57 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 298 069 դեպք, որոնցից 263 002-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 692 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6112 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1263 է: Ընդհանուր կատարվել է 2 018 614 թեստավորում:
Կարծիքներ