Ոչ պարենային ապրանքներն էժանացել են

Ոչ պարենային ապրանքներն  էժանացել  են

Ընթացիկ տարվա  հունիսին 2019 թ. հունիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է 0.2 %, իսկ  մայիսի համեմատ՝ 0.5 % գնանկում:  Այս մասին տեղեկանում ենք Ազգային վիճակագրական կոմիտեից:

Հունիսին մայիսի համեմատ հագուստի գները նվազել են 2.0 %-ով, կահույքինը, գորգերինը և հատակի ծածկերինը՝ 1.0 %-ով, խոշոր կենցաղային սարքերինը՝ 0.7 %-ով, տարբեր տեսակի կոշկեղենինը, դեղագործական ապրանքներինը՝ 0.5 %-ով, բնակարանի նորոգման նյութերինը՝ 0.4 %-ով, վառելանյութերինը և քսանյութերինը՝ 0.2 %-ով, ապակե ամանեղենինը, ճաշասպասքինը և տնային կահկարասունը՝ 0.1 %-ով:

Համաձայն վիճակագրության՝ հանրապետությունում արձանագրվել է ոսկերչական զարդերի՝ 0.8 %, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.5 %, մաքրող, լվացող միջոցների 0.4%, գնաճ։ 

Հունիսին. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 0.2 % և 1.7 % գնանկում: 2020թ. հունիսին անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.8 % և 33.0 %-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 28.8 % և 27.8 %-ով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում