Պուտինն ու Լուկաշենկոն նոյեմբերի 4-ին կհաստատեն միության ծրագրերն ու ռազմական դոկտրինան
Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն Միութենական պետության Գերագույն պետական խորհրդի նիստում, որը տեսակապի միջոցով տեղի կունենա նոյեմբերի 4-ին, նախատեսում են հաստատել միության ծրագրերը, նորացված ռազմական դոկտրինը և միգրացիոն քաղաքականության հայեցակարգը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Նախատեսվում է հաստատել ինտեգրացիոն կարևոր փաստաթղթերի փաթեթ. «Միութենական պետության ստեղծման մասին պայմանագրի 2021-2023 թվականների դրույթների իրականացման հիմնական ուղղությունները, «ներառյալ 28 ոլորտային միության ծրագրերը, ինչպես նաև նորացված Ռազմական դոկտրինը և Միութենական պետության միգրացիոն քաղաքականության հայեցակարգը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Բացի դրանից, կվերլուծվեն Ռուսաստանի և Բելառուսի միջև 2020 թվականի և 2021 թվականի հունվար-հունիս ամիսների առևտրատնտեսական համագործակցության արդյունքները, ինչպես նաև նախկինում ընդունված որոշումների կատարման առաջընթացը։
«Նախատեսված որոշմամբ առաջին անգամ Միության պետական մրցանակներ կշնորհվեն 2021 թվականին գիտության և տեխնիկայի բնագավառի ռուս և բելառուս գիտնականներին ու մասնագետներին», – հավելել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
Կարծիքներ