Վաշինգտոնը, Սեուլը և Տոկիոն համատեղ հայտարարությամբ դատապարտում են Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Չինը և Ճապոնիայի արտգործնախարար Յոսիմասա Հայաշին համատեղ հայտարարությամբ դատապարտել են Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռների արձակումները՝ ընդգծելով Փհենյանի հետ առանց նախապայմանների շփումների պատրաստակամությունը։
«Միացյալ Նահանգները, Կորեայի Հանրապետությունը և Ճապոնիան խստորեն դատապարտում են Հյուսիսային Կորեայի վերջին բալիստիկ հրթիռների արձակումը, պարտավորվում են ամրապնդել եռակողմ համագործակցությունը Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման և ՄԱԿ-ի ԱԽ համապատասխան բանաձևերի լիարժեք կատարման համար, և ընդգծում են շարունակական բաց լինելը հանդիպումների համար»,- ասված է հայտարարության մեջ։
Սեուլի տվյալներով՝ չորեքշաբթի օրը Հյուսիսային Կորեան երեք բալիստիկ հրթիռ է արձակել։ Հարավկորեացի զինվորականների տվյալներով՝ դրանցից մեկը եղել է միջմայրցամաքային, իսկ մյուս երկուսը՝ փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Միաժամանակ, մեկ կարճ հեռահարության հրթիռի արձակումը, հավանաբար, ավարտվել է անհաջողությամբ։ Փհենյանի փորձարկումներին ի պատասխան՝ Ճապոնական ծովի ուղղությամբ արձակվել է երկու հրթիռ՝ հարավկորեական և ամերիկյան։
Կարծիքներ