ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է զենքի էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ

ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է զենքի էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ

Եվրախորհրդի անդամ Էմանուիլ Ֆրակոս Ֆրակուլիսը թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ տեղեկացրել է, որ նամակով դիմել է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ առաջարկելով զենքի էմբարգո կիրառել Թուրքիայի նկատմամբ: «Փաստը, որ Թուրքիան բավական երկար ժամանակ այլևս ժողովրդավար պետություն չէ, մեծապես հայտնի է և դրա ագրեսիան բազմիցս դատապարտվել է Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի կողմից»,-նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Թուրքիայի գործողությունները ոտնահարում են ՄԱԿ-ի նկատմամբ դրա հիմնարար պարտավորությունները, հակասում են ՆԱՏՕ-ի գաղափարախոսությանը: Դաշինքի ոգուն ու սկզբունքներին դեմ է նաև Թուրքիայի վերջին ակտիվությունը՝ կապված S-400 հրթիռային համակարգերի գնման հետ: «Անհրաժեշտ է ընդգծել, որ ՆԱՏՕ դաշինքի անդամ Կանադան կիրառել է ռազմական սարքավորումների մատակարարման էմբարգո Թուրքիայի նկատմամբ, բացի դրանից ԱՄՆ-ը ևս հետաձգել է ռազմական համակարգերի մատակարարումը Թուրքիա: Հաշվի առնելով, որ անդամ երկրները կարող են կանխել ռազմական տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարումը, եթե դրանք պետք է օգտագործվեն ներքին ճնշումների և միջազգային ագրեսիայի նպատակով կամ նպաստեն տարածաշրջանային անկայունությանը՝ ե՞րբ պետք է խորհուրդը կիրառի զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ»,-նշել է ԵԽ պատգամավորն իր նամակում  

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում