Մենք Հայաստանի և Նիկոլ Փաշինյանի հետ խնդիրներ չունենք. Վլադիմիր Պուտին
Ռուսաստանը Հայաստանի հետ խնդիրներ չունի:
Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ։
«Երկրի ղեկավարությունը մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- ասել է ՌԴ նախագահը։
Արդյոք Փաշինյանն այս օրերին զանգահարել է Վլադիմիր Պուտինին՝ հարցին, ՌԴ նախագահը պատասխանել է, որ ՀՀ վարչապետից նամակ է ստացել:
«Մենք Հայաստանի հետ խնդիրներ չունենք, Փաշինյանի հետ էլ խնդիրներ չկան, մենք անընդհատ կապի մեջ ենք նրա հետ»,- վստահյեցրել է ՌԴ նախագահը։
Հիշեցնենք՝ հարցին երեկ անդրադարձել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում:
Կարծիքներ