Ռուս կնոջ օրգանիզմում կորոնավիրուսի 18 մուտացիա է ձևավորվել
Ռուս գիտնականները նկարագրել են թուլացած իմունային համակարգով հիվանդի դեպքը, որի օրգանիզմում կորոնավիրուսի 18 նոր մուտացիա է ձևավորվել, հաղորդում է «Իզվեստիան»։
Ըստ նախնական տվյալների, մուտացիաներն առաջացել են լիմֆոմա ունեցող 47-ամյա կնոջ մոտ: Նա COVID-19- ով վարակվել է 2020 թվականի ապրիլին, երբ քիմիաթերապիա էր անցնում: Դրանից հետո կորոնավիրուսի թեստերը մինչ սեպտեմբեր նրա մոտ դրական են եղել:
Նոր տարբերակի մուտացիաները համընկնում են այն դեպքերի հետ, որոնք նախկինում նկատվել էին թուլացած իմունիտետ ունեցող այլ հիվանդների և կորոնավիրուսի «բրիտանական» շտամի տարբերակում, – ասում է Սիբիրի Դաշնային համալսարանի գենոմիկայի և բիոինֆորմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, Գյոթինգենի համալսարանի պրոֆեսոր Կոնստանտին Կրուտովսկին:
Կարծիքներ