Չինաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից
Չինաստանը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է անում խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին օգոստոսի 8-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
Հուսով ենք, որ երկու կողմերն էլ կհետեւեն հրադադարի մասին պայմանավորվածություններին, ինչպես նաև կխուսափեն իրավիճակի հետագա էսկալացիայից», -ասել է Վենբինը:
Նա նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Չինաստանի համար բարեկամ պետություններ են։
Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հույս է հայտնել, որ Երևանը և Բաքուն քաղաքական երկխոսության շրջանակներում տարաձայնությունները լուծելու հնարավորություններ կգտնեն:
Կարծիքներ