«Հարաբերությունները չեն կարգավորվել». Թրամփը երկարաձգում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը

«Հարաբերությունները չեն կարգավորվել». Թրամփը երկարաձգում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների ժամկետը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ գործող ամերիկյան պատժամիջոցների երկարաձգման մասին` նշելով, որ իսլամական հանրապետության հետ հարաբերությունները դեռ չեն կարգավորվել: Այս մասին գրում է radiosputnik.ria.ru կայքը` հղում տալով Սպիտակ տան կողմից հրապարակված հաղորդագրությանը:

«Մեր հարաբերություններն Իրանի հետ դեռ չեն կարգավորվել ... Այդ պատճառով ես որոշել եմ, որ անհրաժեշտ է երկարացնել արտակարգ դրությունը Իրանի դեմ, որը հայտարարվել է 1979 թ. նոյեմբերի 14-ի 12170 հրամանագրում»,- ասվում է ամերիկացի առաջնորդի հայտարարությունում:

Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները ենթադրում են Իրանի կառավարության ակտիվների սառեցում: Սահմանափակումները կապված են ինչպես միջուկային ծրագրի, այնպես էլ բալիստիկ հրթիռների ծրագրի և ԱՄՆ-ի կողմից Իրանին առաջադրված` միջազգային ահաբեկչությանը հովանավորելու մեղադրանքի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում