Կարեն Մուրադյանը նշանակվել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի ռազմական կցորդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Մուրադյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդ:
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը՝ Կարեն Մուրադյանին 2025 թվականի դեկտեմբերի 1-ից նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` ք. Լոնդոն)»,- ասված է որոշման մեջ:


Կարծիքներ