ՄԱԳԱՏԷ-ն ստուգում է անցկացրել Չեռնոբիլի ատոմակայանում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչները ստուգում են անցկացրել «Չեռնոբիլի ատոմակայան» պետական մասնագիտացված ձեռնարկությունում:
Այս մասին հայտնում է Ուկրաինայի միջուկային կարգավորման պետական տեսչության մամուլի ծառայությանը։
Գերատեսչությունը նշել է, որ գործակալության ստուգումը կայանում տեղի է ունեցել Ուկրաինայի և ՄԱԳԱՏԷ-ի միջև կնքված համաձայնագրի շրջանակներում՝ կապված միջուկային զենքի չտարածման պայմանագրի հետ։
Չեռնոբիլի ատոմակայանում ստուգումը շարունակվել է հունվարի 31-ից փետրվարի 2-ը Ատոմային կարգավորող պետական մարմնի տեսուչի մասնակցությամբ։
Կարծիքներ