Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահ է ընտրվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը

Երևանի Կենտրոն վարչական շրջանի՝ ՔՊ-ի տարածքային խորհրդի նախագահ է ընտրվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ երեկ՝ հուլիսի 4-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում կայացել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքային խորհրդի անդամի և վերահսկողի ընտրություններ։

Ըստ այդմ՝ տարածքային խորհրդի նախագահ է ընտրվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, քարտուղար՝ Էդգար Շաբոյանը, վերահսկող՝ Նորայր Հայրապետյանը։

Տարածքային խորհրդի կազմում ընտրվել են՝

Կարեն Անդրեասյանը,
Աշոտ Սարգսյանը,
Նարեկ Գրբոյանը,
Սամվել Եղիազարյանը,
Թաթուլ Ասիլյանը,
Մանուել Մարգարյանը,
Էլլադա Մանուկյանը,
Արմեն Պետրոսյանը,
Էդգար Շաբոյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում