Ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը Կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է. Նիկոլ Փաշինյանը՝ Դեյմոն Ուիլսոնին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան արտաքին քաղաքականության փորձագետ և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնին։
Վարչապետն ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացումն ու ամրապնդումը Հայաստանի կառավարության կարևորագույն առաջնահերթություններից մեկն է, և նշել, որ մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներ են իրականացվում մի շարք ոլորտներում։
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ և միջազգային այլ գործընկերների օժանդակությունը ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման գործում։
Դեյմոն Ուիլսոնը նշել է Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի հանձնառությունը՝ սերտորեն համագործակցելու հայաստանյան տարբեր կառույցների հետ ժողովրդավարության զարգացման ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխգործակցության հնարավորությունների շուրջ։
Կարծիքներ