Գյումրիում տարեցներին ծեծի ենթարկելու դեպքով կան ձերբակալվածներ, որոնցից մեկը ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է
«Գյումրիում նախորդ օրը «Դիմադրություն» շարժման ցուցարարների կողմից տարեց տղամարդկանց դաժան ծեծի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է երկու անձ:
Այս մասին «Հայկական ժամանակին» փոխանցեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Մեր տեղեկություններով ձերբակալվածներից մեկը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին է՝ Տարոն Մանուկյանը, մյուսը անձը ընդդիմադիր ակտիվիստ՝ Գոռ Սարգսյանը:
Կոմիտեից փոխանցեցին, որ նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):
Հիշեցնենք, որ Գյումրիում «Դիմադրության» շարժման մասնակցիների՝ մարզային այցելության ժամանակ տեղի էր ունեցել միջադեպ, որի ընթացքում երթի մասնակիցները հարձակվել և ծեծել էին տարեց մարդկանց։
Կարծիքներ