ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիության մակարդակի բարձրացմանը. Ա. Քոչարյան
Բոլորիդ համար տեսանելի է, թե մեր զինված ուժերն ինչպես են վերահսկում իրավիճակը. Վերահսկում են շատ վստահ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգությանհարցերի հանձնաժողովի նախագահ Անրդանիկ Քոչարյանը:
«Մեր հակաօդային ուժերի վերջին գործողությունները այդ վստահությունը պետք է փոխանցեն նաեւ հասարակությանը: Զինված ուժերն իր կառավարելիության շնորհիվ շատ վստահ, շատ հանգիստ լուծում է իր առջեւ դրված մարտական խնդիրը: Այնպես ստացվեց, որ ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիության մակարդակի բարձրացմանը: Ուզենք-չուզենք, դա բաստ է:
Գործընթացները, կարծում եմ՝ տեղափոխվել են տեղեկատվական եւ Ադրբեջանում ներքին զարգացումների շրջանակ: Այստեղ մենք մեր զինված ուժերին պետք է աջակցենք այդ հարցում, եւ կարծում եմ, որ մեր բանակին հիմա շատ անհրաժեշտ է տեղեկատվական մի միջազգային աջակցությունը, որպեսզի խառնակչությունները բացառվեն, որ մեր զինված ուժերը կենտրոնանան միայն իրենց մարտական խնդրի լուծման վրա»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նա հավելեց, որ մեր զինված ուժերը 2016-ի ապրիլից հետո վերադասավորել են իրենց կառավարելիության հետ կապված խնդիրները եւ շարունակաբար այդ համակարգի հզորություններն ավելացվում են:
«Դուք տեսաք, որ 2 օրում 10 ԱԹՍ խոցվեց, այդ թվում թանկարժեք իսրայելական արտադրչության ԱԹՍ-ն: Դա այնքան ցավալի էր Ադրբեջանի եւ արտադրողի համար, որովհետեւ մեծ գումարներ էին ծախսել: Պարզվեց, որ մեր մոդեռնիզացված ՕՍԱ ԱԿ համակարգերն ի վիճակի է գերժամանակակից իսրայելական արտադրության Hermes 900-ին խոցել: Ես կարծում եմ, որ հակառակորդը նկատեց, որ իրգործիքակազմի նման կիրառումն արդյունավետ չի»,-ասաց պատգամավորը:
Նա հավելեց, որ Ադրբեջանը միշտ փորձել է ի օգուտ իրեն փոփոխության ենթարկել սահմանները, այդ թվում շփման գիծը. «2016-ին, Ադրբեջանը գնահատում է, որ ունեցավ հաջողություն: Այս անգամ իր գործողությունները նպատակին չհասան: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ մեր հարաբերական, դիրքային հաջողությունը զարգացնենք: Լրատվական դաշտը եւս այաս պահին շատ կարեւոր առաքելություն ունի: Ֆեյքերի օգտագործումը ի վնաս մեզ պետք է բացառել»:
Կարծիքներ