Մոսկվան այս տարի օտարերկրյա առաջնորդներից ոչ մեկին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը. Պեսկով
Մոսկվան այս տարի օտարերկրյա առաջնորդներից ոչ մեկին մայիսի 8-ին չի հրավիրել Հաղթանակի օրվա տոնակատարությանը: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք ոչ մի օտարերկրյա ղեկավարի չենք հրավիրել Հաղթանակի օրվան: Փաստն այն է, որ սա տարեդարձ չէ: Սա մեր տոնն է, սա սուրբ տոն է ողջ Ռուսաստանի, բոլոր ռուսների համար: Բայց մենք օտարերկրյա առաջնորդների չենք հրավիրել», - ասել է Կրեմլի խոսնակը:
Նրա խոսքով, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասնակցությունն այս իրադարձություններին նույնպես դեռ չի սպասվում։
Եվրոպական տարբեր երկրներում մայիսի 8-ը նշվում է որպես նացիոնալ-սոցիալիզմից ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի օր։ 1945 թվականի մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը, Բեռլինի ժամանակով 22:43-ին, ակտ է ստորագրվել Նացիստական Գերմանիայի ամբողջական և անվերապահ հանձնման մասին։
Կարծիքներ