Բրիտանիայի ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետը կորել է զորավարժությունների ընթացքում

Բրիտանիայի ցամաքային ուժերի գլխավոր շտաբի պետը կորել է զորավարժությունների ընթացքում

Բրիտանական բանակի ցամաքային ուժերի շտաբի պետ, գեներալ Մարկ Քարլթոն-Սմիթը կորել է ուսումնական վարժանքի ժամանակ, երբ որոշել է ուղղաթիռից ցատկել՝ զինվորների բարոյական վիճակը բարձրացնելու համար: Այս մասին գրում է radiosputnik.ria.ru կայքը՝ հղում տալով The Sun ամսագրին:

Գեներալի վայրէջքը պետք է տեղի ունենար գաղտնի, մթնշաղին: Հաշվի առնելով այն փաստը, որ օդաչուն վայրէջքի վայր է ընտրել նախատեսվածից մոտ 600 մ հեռավորության վրա, գեներալը վայրէջք է կատարել այնտեղ, որտեղ ոչ ոք իրեն չէր սպասում: Գեներալը հասկացել է, որ կորել է միայն այն ժամանակ, երբ տեսել է, որ ուղղաթիռը հեռացել է, և ոչ ոք նրան չի դիմավորում:

Դիմավորող կազմի հրամանատարական խմբում խուճապ է սկսվել այն բանից հետո, երբ ձայներից պարզվել է, որ ուղղաթիռը հեռացել է, իսկ գեներալը կապի մեջ չի մտել: Դիմավորողները բջջային հեռախոսով փորձել են զանգահարել բարձրաստիճան զինվորականին և նրա օգնականներին, բայց դա չի հաջողվել բջջային ցանցի ազդանշանի բացակայության պատճառով:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ գեներալի գտնվելու վայրը պարզելուց հետո նրա ետևից հատուկ խումբ է ուղարկվել: 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում