Իրանն ու Թուրքիան պետք է պատրաստ լինեն հարաբերությունները հասցնել համապարփակ համագործակցության մակարդակի․ Ռաիսի
Թեհրան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային իրավիճակին: Հաղորդում է IRNA գործակալությունը։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Իրանի և Թուրքիայի սերտ հարաբերություններն անվանել է տարածաշրջանում խաղաղության և կայունության շահ և ասել, որ Իրանը և Թուրքիան պետք է պատրաստ լինեն բարելավելու հարաբերությունները ներկայիս մակարդակից մինչև համընդհանուր համագործակցություն։
Երկուշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ Ռաիսին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, հատկապես առևտրատնտեսական ոլորտում, գնահատել է երկու երկրների շահերից բխող։ «Իրանն ու Թուրքիան պետք է պատրաստ լինեն հարաբերությունները ներկայիս մակարդակից հասցնել համակողմանի համագործակցության՝ վերջնակետին հասցնելով համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզը, որը երկու երկրների օրակարգում է»,- ասել է նա։
Անդրադառնալով Իսլամական Հանրապետության տեսակետին տարածաշրջանի երկրների՝ առանց արտաքին միջամտության լուծելու իրենց խնդիրները՝ նա նշել է. «Օտարների ներկայությունը ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանի երկրների ու կառավարությունների միջև անապահովություն և լարվածություն:
Կարծիքներ