Էր Ռիադում առաջին անգամ վայրԷջք Է կատարել իսրայելական ինքնաթիռը
Իսրայելական մասնավոր ինքնաթիռը հոկտեմբերի 26-ին վայրԷջք Է կատարել Էր Ռիադում՝ այդպիսով առաջին չվերթը կատարելով Իսրայելից Սաուդյան Արաբիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին հաղորդել Է The Jerusalem Post թերթը: Ինչպես նշում Է հրատարակությունը, երկրներն կոմերցիոն ավիափոխադրումներ չեն իրականացնում, քանի որ Իսրայելի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ:
Ուստի, ինչպես ընդգծում Է The Jerusalem Post-ը, այս առաջին չվերթը նշանակալի ձեռքբերում Է երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման ճանապարհին: The Jerusalem Post-ը հիշեցնում Է, որ անցյալ տարի Իսրայելը եւ Սաուդյան Արաբիան միմյանց համար բացել Էին իրենց օդային տարածությունը: Անցյալ տարվա աշնանը Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Բահրեյնը ԱՄՆ-ի միջնորդությամբ Իսրայելի հետ համաձայնագիր են ստորագրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ:
Այս երկրներից հետո հարաբերությունների նորմալացմանը համաձայնել Է նաեւ Սուդանը: ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն Է հայտնել, որ Սաուդյան Արաբիան շուտով նաեւ կարող Է միանալ մուսուլմանական երկրների եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների նորմալացման գործընթացին:
Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Ջո Բայդենն իր հերթին հայտարարել Է, որ աջակցում Է Իսրայելի եւ արաբական երկրների միջեւ հարաբերությունների նորմալացմանը, սակայն Սաուդյան Արաբիայի նկատմամբ ավելի կոշտ դիրք Է գրավել այս երկրում մարդու իրավունքների հետ կապված իրադրության պատճառով: Մինչ այդ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեցել են արաբական միայն երկու երկրներ՝ Եգիպտոսը (հաստատվել Է 1979 թվականին) եւ Հորդանանը (հաստատվել Է 1994 թվականին), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ