Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից. քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան. Արեն Մկրտչյան

Ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից. քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան. Արեն Մկրտչյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը սոցցանցերի իր էջում անդրադարձել է Վահագն Ալեքսանյանի տարեց մոր հետ տեղի ունեցած իրադարձություններին:

«Էս նողկալի շրջիկ խմբակները չեն հասկանում, որ մարդկանց ընտանիք մտնել չի կարելի։ Մայրերին, երեխաներին, կանանց քաղաքական պրոցեսներին խառնել չի կարելի։ Որ գծեր կան, որոնք հատել չի կարելի։

Ես չգիտեմ` ովքեր են դաստիարակել սրանց։ Ձեր կեղտոտ ձեռքերը մայրերից հեռու պահեք։ Քաղաքական պրոցեսների համար համապատասխան հարթակներ կան։

Իսկ այդ հարթակներում, օրինակ` ԱԺ ամբիոնից, Վահագն Ալեքսանյանն ու ոչ միայն նա, ձեզ կերակրողներին ամեն անգամ քաղաքական միկրոինֆարկտի, դրանից հետո էլ քաղաքական հետմահու մկանային կծկումների ենք հասցնում։ Ու էդպես էլ շարունակվելու է։

Կրկնում եմ` ձեր կեղտոտ ձեռքերը հեռու պահեք մայրերից»,- գրել է պատգամավորը։

Հիշեցնենք՝ «Սրբազան պայքար»-ի ներկայացուցիչները փողոցում ընդհարում են ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի տարեց մոր հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում