Ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, այդ մարդը չի տիրապետում իրավիճակին. Արփինե Դավոյան
Սերժ Սարգսյանի հայտարարությանը կարելի է անդրադառնալ շատ թանձր խոսքերով ու փաստերով, բայց կարճ կգտնվեմ։ Ցավում եմ, որ ինչպես անցյալում, այնպես էլ հիմա այդ մարդը չի տիրապետում իրավիճակին։Եթե իր իշխանության տարիներին նրան սխալ էիք զեկուցում, ապա հիմա, ձեր քաղաքական հորով հպարտացող տիկնայք և պարոնայք, սովորեցրե՜ք նրան օգտվել ժամանակակից տեխնոլոգիական նվաճումներից, որպեսզի կարողանա ինքնուրույն ծանոթանալ ՀՀ֊ում և աշխարհում կատարվող իրադարձություններին։ Եթե վերջինը ստացվի, ապա մարդը, ի վերջո, կառերեսվի իրականությանը և մեզ զերծ կպահի նման հայտարարություներ կարդալուց։ Եվ ամենակարևորը՝ սովորեցրեք նրան, մի քիչ էլ հայրենիքը սիրել, գոնե այս տարիքում։
Պատգամավոր Արփինե Դավոյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ